Բաքվում ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քայդենաուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ կարեւորություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, քանի որ «Ադրբեջանը անչափ կարեւոր երկիր է Կովկասում»:
Տիկին Քայդենաուն նշել է. «Մենք, իհարկե, հասկանում ենք Ադրբեջանի անհանգստությունը հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված, սակայն մեր տեսակետն այն է, որ սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը: ԱՄՆ-ի համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը նույնքան կարեւոր է, որքան Ղարաբաղի հարցը, որի լավագույն ապացույցն այն է, որ Մինսկի խմբի մեր համանախագահը հմուտ դիվանագետ Բոբ Բրադկեն է»:
Հ. Ա.