Հոկտեմբերի 22-ին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական գրասենակում էին հավաքվել մի խումբ համակիրներ, ովքեր ցանկանում էին ծանոթանալ կուսակցության գաղափարախոսությանը եւ նրա անելիքներին: Հանդիպման ընթացքում կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ներկայացրեց կուսակցության անցած ուղինՙ Արմենական շարժումից մինչեւ Ռամկավար ազատական կուսակցության ձեւավորումը եւ նաեւ գործունեությունը մայր հայրենիքում: Նորագիր անդամներին հետաքրքրում էին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների, ինչպես նաեւ երկրի արտաքին եւ ներքաղաքական այլ մարտահրավերների նկատմամբ կուսակցության որդեգրած դիրքորոշումները: Ներկա համակիրները որոշեցին անդամագրվել կուսակցությանը: Կատարվեց երդման արարողություն: Հանդիպման վերջում որոշվեց նոր ակումբը կոչել մեր նահատակ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սեւակի անունով, ակումբի ատենապետ ընտրվեց Հարություն Նազարեթյանը: