«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2009-10-23 | #193, 2009-10-24 | #194, 2009-10-27


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Հայրապետյանը հաջող են հանդես գալիս Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Պատանիների մրցաշարում հանդես են գալիս 84 շախմատիստներ, կանանց մրցապայքարում աշխարհի չեմպիոնուհու տիտղոսն են վիճարկում 45 շախմատիստուհիներ: Շվեյցարական մրցակարգով անցկացվում է 13 տուր:

Երիտասարդների մրցաշարում Ավետիք Գրիգորյանը 5 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Հայ շախմատիստը հաղթել է Հերնան Կատելիին ու Բրայան Մակիասին, ոչ-ոքի է ավարտել պարտիաները Ուլվի Բաջարանիի, Պավել Պոտապովի եւ Դավիթ Հովելի հետ:

Այս մրցաշարում աղյուսակը 4,5 միավորով գլխավորում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը եւ բելառուսցի Սերգեյ Ժիգալկոն: 6-րդ տուրում նրանք կմրցեն միմյանց հետ: 4-ական միավոր ունեն Յույ Յանին, Լի Չաոն, Մաքսիմ Ռոդշտեյնը, Էդուարդո Իտուրիսագան եւ Ֆալկո Բինդրիխը: 6-րդ տուրում Գրիգորյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Իվան Պոպովի հետ:

Աննա Հայրապետյանը եւս գտնվում է առաջատարների շարքերում: Նա 5 հնարավորից ունի 3,5 միավոր: Աննան հաղթել է Նանսի Ֆլորեսին ու Սանկարան Հարինիին, ոչ-ոքի է խաղացել Քսյավեն Չանգի, Ֆիոնա Սթայլ-Անտոնիի եւ Ստեֆանիա Ամեդի հետ: 6-րդ տուրում Հայրապետյանը սեւերով կխաղա Ժոզեֆինա Պաուլետի հետ, որը եւս 3,5 միավոր է վաստակել:

Կանանց մրցաշարի առաջատարը Քսյավեն Չանգն է, որն ունի 4,5 միավոր: 4-ական միավորով նրան հետապնդում են Ռութ Պադմինին եւ Դեյսի Տելոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4