«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2009-10-23 | #193, 2009-10-24 | #194, 2009-10-27


ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ Է

Սանկտ Պետերբուրգում ավարտված շախմատի Չիգորինի հուշամրցաշարի մասնակից 12 հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն) եւ միայն լրացուցիչ գործակիցներով զիջելով մյուս 4 առաջատարներին` զբաղեցրեց 5-րդ տեղը: Փաստորեն կարելի է ասել, որ Մելքումյանը մրցաշարի 5 հաղթողներից մեկն է: Լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, 1-4-րդ տեղերը զբաղեցրին Սերգեյ Վոլկովը, Չժոու Վեյցին, Անդրեյ Ռիչագովն ու Անդրեյ Դեւյատկինը:

Ավարտական երկու տուրերում Մելքումյանը հաղթեց ռուսաստանցի Կոնստանտին Սակաեւին եւ ղազախ շախմատիստ Մուրթազ Կազգալեեւին, ինչն էլ ապահովեց նրա վերջնական բարձր արդյունքը: Հաջող պետք է համարել նաեւ միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանի ելույթը, որն առաջատարներին զիջեց ընդամենը կես միավորով: 8-րդ տուրում նա հաղթեց Սերգեյ Յուդինին, իսկ ավարտական պարտիան Բորիս Սավչենկոյի հետ ավարտեց ոչ-ոքի: Հովհաննիսյանը զբաղեցրեց 12-րդ տեղը:

6-ական միավոր վաստակեցին Լեւոն Բաբուջյանը (34-րդ տեղ), Զավեն Անդրեասյանը (35-րդ) եւ Վարդգես Թովմասյանը (40-րդ): 5,5 միավորով 52-րդ տեղը գրավեց Հրայր Սիմոնյանը, 5 միավորով 85-րդ հորիզոնականում հանգրվանեց Դավիթ Պետրոսյանը: Մեր մյուս շախմատիստների արդյունքներն այսպիսին են. Վարդան Խոջայան` 4,5 (150-րդ տեղ), Սուրեն Պողոսյան` 4 (156-րդ), Սարգիս Մանուկյան` 4 (172-րդ), Վլադիմիր Պողոսյան` 3,5 (205-րդ) եւ Աղասի Ինանց` 2,5 (241-րդ): Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցեց 264 շախմատիստ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4