Հայաստանի ավանդական բժշկության համալսարանը (ՀԱԲՀ), որ գործում է 1992 թվականից, առաջինն է ու դեռեւս միակն է տարածաշրջանում, մշակել եւ այս տարի առաջարկում է Առողջապահության համաշխարահային կազմակերպության եւ Բոլոնիայի կոնվենցիայի պահանջներին լիովին համապատասխանող երկամյա մագիստրական կրթական ծրագիր: Ինչպես հավաստիացրեց ուսումնական ծրագրերի գծով համալսարանի իրանական ավանդական բժշկության ամբիոնի վարիչի տեղակալ Ալի Նամավարը . «Մագիստրներըՙ անցնելով երկամյա ուսումնական դասընթացը, որ ներառում է տեսական եւ գործնական մաս, ստանում են ավանդական բժշկության մագիստրոսի կոչում»:
Ալի Նամավարը, որ նաեւ ՀԱԲՀ միջազգային կապերի բաժնի ղեկավարն է, հավաստեց, որ «Իրանի «Ֆլեբոտոմիա» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ եզակի եւ համապարփակ ուսումնական ծրագիր է մշակվել նաեւ ավանդական բժշկության միջին օղակի մասնագետներ պատրաստելու նպատակով»:
ՀԱԲՀ-ն ծրագրում է 2010 թվականի ապրիլին երկօրյա «Ավանդական եւ ժամանակակից բժշկության ինտեգրացիա» խորագրով միջազգային գիտաժողով անցկացնել Երեւանումՙ մասնակցությամբ ԱՊՀ, Մերձավոր Արեւելքի երկրների մասնագետների:
Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ