Հոկտեմբերի 26-ին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության մայոր Հարություն Հովհաննիսյանը:
News.am կայքէջը, հենվելով Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից ստացված տեղեկության վրա, գրում է, որ Հովհաննիսյանն իր աշխատակցից պահանջել եւ ստացել է 2500 ԱՄՆ դոլարՙ վերջինիս շնորհելով սպայական կոչում:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:
Հ. Ա.