«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


ԻՐԱՆԸ ԿՄԵԾԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ

Իրանը նախատեսում է մոտ ապագայում հինգ անգամ ավելացնել Հայաստան ուղարկվող գազի ծավալը: Այդ մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը` մեջբերելով իրանցի պետական գործչին. «Մենք պատրաստվում ենք այժմ Հայաստան ուղարկվող օրեկան 2 մլն խորանարդ մետր գազի փոխարեն ուղարկել 10 մլն», հայտարարել է իրանցի պաշտոնյան, չնշելով, սակայն, թե երբ կսկսվի իրագործվել այդ նախագիծը:

Իրանը Հայաստան գազ է ուղարկում 140 կմ-անոց գազամուղով, որը ձգվում է Թավրիզից մինչեւ Մեղրու գազի կենտրոնացման կայաններ: Գազամուղի հզորությունը կազմում է տարեկան 1,1 մլրդ խմ, եւ մինչեւ 2019 նախատեսվում է հասցնել 2,3 մլրդ խմ-ի:

Հավելենք նաեւ, որ գազի փոխարեն Հայաստանը Իրանին մատակարարում է էլեկտրաէներգիա:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4