Շանհայի 2010-ի ցուցահանդեսում Հայաստանը կներկայացնի «Աշխարհի քաղաքի» նախագիծը, այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այդ առումով, տիկին Հակոբյանի խոսքերով, Հայաստանն արդեն դիմել է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի բոլոր ճարտարապետներին, որպեսզի վերջիններս ներկայացնեն «Աշխարհի քաղաքի» իրենց նախագծերը:
Նախարարը նշել է, որ ապագայի քաղաքում կլինեն այն երկրների պատվին շրջաններ, որոնք ընդունել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Տիկին Հակոբյանը տեղեկացրել է նաեւ, որ ամենայն հավանականությամբ քաղաքը կկառուցվի Արարատ լեռան մոտ` Խոր Վիրապ վանքի հարեւանությամբ:
Հ. Ա.