«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


ԱՆՆԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է

Մեկօրյա հանգստից հետո Արգենտինայում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 8-րդ տուրն անհաջող էր Ավետիք Գրիգորյանի համար, որը սեւերով պարտվեց Դմիտրի Անդրեյկինին: 8 տուրից հետո Ավետիքը վաստակել է 5 միավոր:

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: Բելառուսցի Սերգեյ Ժիգալկոյին միավորներով (6,5) հավասարվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը հաղթեց Ֆալկո Բինդրիխին: Իսկ Ժիգալկոն հաշտություն կնքեց Էդուարդո Իտուրիզագայի հետ: Վերջինս 6 միավոր վաստակեց: Նույնքան միավոր ունեն նաեւ Դավիթ Հովելը, Լի Չաոն եւ Իվան Պոպովը:

Կանանց մրցաշարում Աննա Հայրապետյանը սեւերով պարտության մատնեց վրաց շախմատիստուհի Նազի Պաիկիձեին: Աննան 5,5 միավորով մոտեցավ առաջատարներինՙ Քսյավեն Չանգին, Ժոզեֆինա Պաուլետին, Սվամինաթան Սոումային եւ Կատրինե Ջոլսենին, որոնք հայ շախմատիստուհուն գերազանցում են ընդամենը կես միավորով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4