«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


3 ԽԱՂՈՒՄ 52 ԳՈԼ

Սա ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկան աղջիկների հավաքականի տխուր ցուցանիշն է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին խաղում մեր ֆուտբոլիստուհիները 0-19 հաշվով զիջել էին ռուսներին, ապա 21 անպատասխան գնդակ էին բաց թողել իսպանուհիներից: Եվ ահա ավարտական խաղում մեր հավաքականը կարողացավ գոնե ավելի քիչ գոլ բաց թողնելՙ ընդամենը 12 անգամ գնդակը հանելով ցանցից: Գուցե մրցակիցն այս անգամ այնքան էլ չջանաց շատ գոլեր խփել, քանի որ հաջորդ փուլ դուրս գալու համար սերբերին պարզապես 3 միավոր էր անհրաժեշտ:

Սկզբունքային էր Ռուսաստան-Իսպանիա հանդիպումը, որում հաղթելով 3-0 հաշվով, իսպանացիները խմբում գրավեցին առաջին տեղն ու կշարունակեն պայքարը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4