«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


ԷԿՈ-ԷՔՍՊՈ

Բնության ձայնը

ՆՓԱԿ-ում կազմակերպված ցուցադրությունը «Արեւորդի» էկոակումբների սաների հնարամիտ աշխատանքի արդյունքն էր. դրանք բազմազան իրեր էինՙ թափոններից պատրաստված, եւ կամՙ դրանց վերամշակմամբ: Այս մեթոդով ստացած թղթից նրանք գրքույկներ, թռուցիկներ, տեղեկատուներ, բացիկներ էին պատրաստել, արեւային էներգիայով աշխատող սարքՙ գարեջրի թիթեղատուփերից: Օգտագործված էին ամենատարբերՙ գործածության համար անպիտան իրերՙ շշեր, պլաստմասայե կապարիչներՙ ձվի թղթատուփեր, CD-ներ, ռետինե ձեռնոց, որ ներկերով, տարբեր գծագույների խառնուրդով դիզայներական հետաքրքրական պատկերներ էին դարձել: Ուշագրավ էր տեղեկատու մի բացիկՙ բաց եւ մուգ շագանակագույնի գեղեցիկ ձեւավորմամբ, բացվածքի մի ներփակ էջին չինական աստղածաղկի սերմերՙ ցանելու եւ բույսի խնամքի մասին տեղեկություններով. «Հին ավանդույթն ասում է, որ եթե կեսգիշերին մոտենաս աստղածաղիկներին ու ականջ դնես, մեղմ շրշյուն կլսվի, այսպես ծաղիկները խոսում են իրենց հեռավոր ազգակիցներիՙ աստղերի հետ...»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4