«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2009-10-30 | #198, 2009-10-31 | #199, 2009-11-03


ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Արգենտինայում ավարտին է մոտենում մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը հավակնում է մեդալներին: Վերջին 3 տուրերում հայ շախմատիստը պարզապես գերազանց խաղացՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: Նա պարտության մատնեց Յորգ Կորիին, Լի Չաոյին եւ Էդուարդո Իտուրիզագային: 11 տուրից հետո Գրիգորյանը 8 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում ռուսաստանցի Իվան Պոպովի հետ: Աղյուսակը 9-ական միավորով գլխավորում են Մաքսիմ Վաշիե-Լագրավը եւ Սերգեյ Ժիգալկոն: Հենց վերջինիս հետ էլ Ավետիքը կմրցի 12-րդ տուրումՙ խաղալով սպիտակ խաղաքարերով: Մյուս զույգը կկազմեն Պոպովն ու Վաշիե-Լագրավը:

Ի տարբերություն Գրիգորյանի, կանանց մրցաշարում հանդես եկող Աննա Հայրապետյանն անհաջող խաղացՙ կրելով 3 անընդմեջ պարտություն: Նա զիջեց Զոյա Սեւերուխինային, Բեթյուլ Յիլդիզին ու Միրանդա Միկաձեին: Այս անհաջողությունները նրան զրկեցին մեդալների համար պայքարելու հնարավորությունից: Աննան ունի ընդամենը 5,5 միավոր, մինչդեռ առաջատարը 8,5 միավորով Սվամինաթան Սոուման է: Նրան կեսական միավոր են զիջում Զոյա Սեւերուխինան եւ Բեթյուլ Յիլդիզը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4