«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2009-10-31 | #199, 2009-11-03 | #200, 2009-11-04


ՄԻՆՉ ՀԱՄԵՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋՈՐՋ ԲԵՆՍՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅՈՒԹՅԱՆՆ ԷԼ ԱՆՏԵՂՅԱԿ ԷՐ

Իրավամբ հանրահռչակ համարվող ջազմեն, բազմաժանր երաժիշտ Ջորջ Բենսոնի երեւանյան եզակի համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային սրահում նոյեմբերի 12-ին:

Համերգը կկայանա «21-ի հեռանկարներ» երաժշտական 10-րդ փառատոնի շրջանակներում, որն արդեն 10-րդ տարին անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՀՀ նախագահի հովանու ներքո: Փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանն «Ազգ» -ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց. «Դեռ Ալ Ջերոյին «Ջազ 70-ի» շրջանակներում Երեւան բերելիս անցանք այն մութ անտառը, որտեղ մեր իսկ բացած արահետն այս անգամ էլ հնարավոր դարձրեց Ջորջ Բենսոնի, ով մինչ բանակցություններն սկսելը Հայաստանի գոյությանն էլ անտեղյակ էր, երեւանյան համերգը: Բանակցությունների ընթացքում եղած դժվարությունները ֆինանսական չէինՙ հովանավորելու ցանկություն շատերն էին հայտնել»:

Արդեն հաջողություն ապահոված բանակցությունների արդյունք համերգը ֆինանսավորում է «Ամերիաբանկը» ի պատիվ գլխամասային բաժանմունքի բացման:

Համերգի կոմերցիոն արդյունքներին վստահ են «Շարմ» ընկերությունում, որն իրականացնում է կազմակերպչական աշխատանքները Երեւանում եւ որի գրասենյակում միայն վաճառվում են տոմսերըՙ 5-100 հազար դրամով:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4