Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն 350 ակումբների դասակարգման հերթական ցանկը: Հայաստանն այդ ցուցակում ներկայացնում է միայն երկրի բազմակի չեմպիոն «Փյունիկը», որը զբաղեցնում է 272-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ «Փյունիկը» 17 հորիզոնականով բարձրացել է:
Ուժեղագույն ակումբների ցանկը գլխավորում է անգլիական «Մանչեսթր Յունայթեդը», որն ունի 326 միավոր: 2-րդ տեղը պահպանել է իսպանական «Բարսելոնը»: 2 հորիզոնականով բարձրացել է Դոնեցկի «Շախտյորը»` եզրափակելով լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ «Չելսին», «Համբուրգը», «Էստուդիանտեսը», «Վերդերը», «Արսենալը», «Կրուզեյրոն» եւ «Ռոման»: ՌԴ ակումբներից լավագույնը Մոսկվայի ԲԿՄԱ-ն է, որը 49-րդ տեղում է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ