Վերատպությունՙ Վահան Թեքեյանիՙ 1931-ին Կահիրեի «Արեւ» թերթում տպագրված «Թուրքեւհայ յարաբերութիւնները» հրապարակման. հայությանՙ թվում է այլեւս «հավերժացող» այս խնդրի շուրջ ազգային-կուսակցական գործչի ստրատեգիական-հայեցակարգային մոտեցման այնպիսի սթափատեսություն, որ արդիական եւ կիրառելի է նաեւ ներկա օրերին:
Գրիգոր Աճեմյանի հերթական անակնկալըՙ հիշարժան, ազդեցիկ դրվագներ Գուրգեն Մահարու եւ Աղասի Խանջյանի հարաբերություններից:
Վանուհի Թովմասյանի վերաբերմունքը պապիՙ Լեռ Կամսարի «Սոցիալիզմի սահարա» նորատիպ գրքի մեկենաս-հրատարակիչներին:
Ալ. Սպենդիարյանի օպերային թատրոնի բեմում Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիկ բեմադրությամբ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերայի անդրադարձը Սվետլանա Սարգսյանի հրապարակման մեջ:
Հայոց լեզվի հանդեպ նորօրյա ոտնձգություններից արդեն որերորդ պաշտպանականը. Լեւոն Սարգսյանի նամակը Արտեմ Սարգսյանին:
Ամերիկյան «Թայմ» հեղինակավոր շաբաթաթերթի վերջին (նոյեմբերի 2-9) համարում Ֆիլադելֆիայում վերջերս բացված Արշիլ Գորկու ցուցահանդեսի առիթով Ռիչարդ Լակայոյի անդրադարձըՙ Հակոբ Ծուլիկյանի թարգմանությամբ:
Մ. Բ.