«Ամերիա» բանկի գլխամասային մասնաշենքը երեկ բացվեց Երեւանում: Բացման արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց, որ մասնաշենքը կառուցված է ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով, եւ նշեց, որ դա հնարավորություն կտա ավելի բարձրորակ ծառայություններ մատուցելու: Ըստ Արտակ Հանեսյանիՙ բանկում ներդրված են նոր տեխնոլոգիական լուծումներՙ հզոր սերվերային համակարգ, օնլայն կապ, ինտերնետ բանկինգ, փակ հաճախորդ համակարգ, վիդեոկոնֆերանսինգի համակարգ: Նա ամենակարեւոր համարեց հաճախորդների համար ստեղծված հարմարավետ պայմանները:
Ա. Մ.