«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2009-11-11 | #206, 2009-11-12 | #207, 2009-11-13


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՆՈՐ ԴԵՊՔ. ՀԻՎԱՆԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է

Հայաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի նոր դեպք: Հիվանդն այժմ գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: News.am-ի տեղեկացմամբ` ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը հայտնել է, որ հիվանդը Թուրքիայի քաղաքացի է, ազգությամբ թուրք, որը Ստամբուլից եկել է Երեւան: Նրան հենց օդանավակայանից տեղափոխել են հիվանդանոց:

Նախարարի օգնականը ավելացրել է նաեւ, որ այժմ Նորքի ինֆեկցիոնում բուժում են անցնում հինգ քաղաքացիներ, որոնց առողջությունը տագնապի տեղիք չի տալիս: Ընդ որումՙ նրանցից մեկը Իրանի քաղաքացի է, մեկը` Թուրքիայի, երեքը` Հայաստանի: Իսկ Իրանի մյուս քաղաքացին, որը նույպես վիրուսակիր էր, հիվանդությունը բացահայտելուց հետո անմիջապես մեկնել է Հայաստանից:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4