«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2009-11-12 | #207, 2009-11-13 | #208, 2009-11-14


ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՈՒՅԹ ԿՀԱՐՈՒՑՎԻ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նյութեր է պատրաստում դեղամիջոցների գների բարձրացման առնչությամբ վարույթ հարուցելու նպատակով, երեկ նման տեղեկություն է տարածել ՀՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը: Նա նշել է, որ կոնկրետ կազմակերպությունների անունները կհրապարակվեն մոտ օրերս: Ուդումյանի խոսքերով` հանձնաժողովն ուսումնասիրում է սրտանոթային, հակավիրուսային եւ հակադիաբետիկ միջոցների շուկաները: Նրա խոսքերովՙ վարույթը կհարուցվի առաջիկա օրերին:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4