Թուրքիայում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է տարիքային 6 խմբով: Հայաստանը ներկայացնում են 24 շախմատիստներ (8 աղջիկ, 16 տղա): Եթե աղջիկները մասնակցում են բոլոր 6 խմբերի մրցաշարերին, ապա պատանիների մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չունի ամենակրտսերՙ մինչեւ 8 տարեկանների խմբում:
Մինչեւ 18 տարեկանների պատանիների մրցաշարում անսպասելի էր Եվրոպայի պատանիների այս տարվա չեմպիոն, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի անհաջող մեկնարկը: Նա սեւերով պարտվեց հնդիկ շախմատիստ Ջաին Շրեյանշին: Պարտվեց նաեւ Դավիթ Տիրատուրյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Մեր 24 շախմատիստներից 12-ը հաղթանակով մեկնարկեց: Հաջողության հասան Տիգրան Ս. Պետրոսյանը, Հայկ Վարդանյանը, Հովհաննես Գաբուզյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Հարությունյանը, Միքայել Մկրտչյանը, Արման Պետրոսյանը, Զոզան Չաքրյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սոնա Ասատրյանը եւ Ելենա Եղիազարյանը: Վերջինս, որ հանդես է գալիս մինչեւ 8 տարեկանների մրցաշարում, իր օգտին հաղթական միավոր գրանցեց առանց խաղատախտակի շուրջը նստելու:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ