«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2009-11-12 | #207, 2009-11-13 | #208, 2009-11-14


ՀԱՂԹՈՂԻՆ ԿՈՐՈՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ

Միխայիլ Տալի հուշամրցաշարում հաղթելու որոշակի հնարավորություններ պահպանելու համար Լեւոն Արոնյանին Վասիլի Իվանչուկի հետ մրցավեճում անպայման հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն հայ շախմատիստին չհաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ: 58-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաեւ Գելֆանդ-Անանդ, Կրամնիկ-Լեկո, Մորոզեւիչ-Սվիդլեր պարտիաներում: 7 անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթանակի բերկրանքը վայելեց Մագնուս Կառլսենը` պարտության մատնելով Ռուսլան Պոնոմարյովին:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Վլադիմիր Կրամնիկը 5,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: 5-ական միավորով նրան հետապնդում են Անանդն ու Իվանչուկը: Կառլսենն ունի 4,5 միավոր, Արոնյանը եւ Գելֆանդը վաստակել են 4-ական միավոր: Ավարտական տուրում Արոնյանը սեւերով կխաղա Անանդի հետ: Մրցաշարի հաղթողին որոշելու համար վճռորոշ կլինեն նաեւ Կրամնիկ-Իվանչուկ, Լեկո-Կառլսեն պարտիաները: 9-րդ տուրում կկայանան նաեւ Պոնոմարյով-Մորոզեւիչ, Սվիդլեր-Գելֆանդ մրցախաղերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4