Այն, որ միջազգային Euronews հեռուստաալիքը Ադրբեջանին չի անդրադարձել եվրոպական երկրների եղանակի տեսությունը հաղորդելիս, ինչպես նաեւ մի քանի այլ հաղորդումներում, առաջացրել է ադրբեջանցիների վրդովմունքը: Նրանք բազմաթիվ նամակներ են ուղարկել հեռուստաընկերության գրասենյակ` արտահայտելով իրենց դժգոհությունը:
Եվ ահա, Euronews-ից ստացած պատասխան նամակ-բացատրագիրը ամեն ինչ կարծեք թե իր տեղն է դրել: Նամակում նշվել է, որ ալիքը Ադրբեջանն ընդգրկել է ասիական երկրների ցուցակում եւ դրա պատճառով է, որ չի անդրադարձել նրան` Եվրոպայի եղանակի տեսությունը հաղորդելիս:
Հավելենք նաեւ, որ հեռուստաընկերության եվրոպական երկրների ցուցակում ընդգրկված են մնում Հայաստանն ու Վրաստանը:
Հ. Ա.