«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՄԵԿՈՒՍԱՑՐԵՑ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»

Նոյեմբերի 11-12-ը Բաքվում իրականացվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջոցառումըՙ նվիրված «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության 40-ամյակին: Միջոցառմանը ԱՄՆ-ից, Եվրոպայից, Կովկասից, Միջին Արեւելքից, Աֆրիկայից եւ Հեռավոր Արեւելքից մասնակցել են շուրջ 200 գիտնականներ:

Մասնակիցների մեջ է եղել նաեւ Միջինարեւելյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Քանփոլաթը: Ի դեպ, դեռեւս 2002-ի մայիսի 30-ին Թուրքիայում հիմնադրված կենտրոնը 2008-ի նոյեմբերին է այս անունն ստացել: Ահա թե կենտրոնի կայքէջում միջոցառմանն անդրադառնալիս ինչ է գրել տնօրեն Քանփոլաթը. «Ադրբեջանն անհանգստացած է, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը նախքան Լեռնային Ղարաբաղում հայկական օկուպացիայի վերացումը: Այդ պատճառով էլ Լեռնային Ղարաբաղի հարցում դիմում է իսլամական երկրների աջակցությանը: Սակայն Սիրիայի եւ Լիբանանի գլխավորությամբ տարածաշրջանի այն երկրները, որոնցում կա հայկական համայնք, դրական են վերաբերվում Թուրքիա-Հայաստան սահմանի բացմանը: Թուրքիայում եւ իսլամական երկրներում Ադրբեջանն ինքն իրեն մեկուսացրել է, չկարեւորելով լոբբիստական գործունեության նշանակությունը: Հիմա սկսել է մտածել, թե ինչպես է դուրս գալու այդ մեկուսացումից»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4