«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


«ՄԻ՞ԹԵ ՀԱՅԵՐԻՆ ԷԹՆԻԿ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ ՄՈՐԹԵԼ»

Վարչապետ Էրդողանի «Քրդական նախաձեռնությանը» բուռն հակազդեցություն է ցուցաբերում դեռեւս Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, պատճառաբանելով, թե դա կհանգեցնի ինչպես Թուրքիայի, այնպես էլ թուրք ազգի մասնատմանը: Մոտեցման առումով հատկանշական է կուսակցության գլխավոր նախագահ Դենիզ Բայքալի հայտարարությունը, որը նա, «Սթար» թերթի վկայությամբ, արել է Թուրքիայի ազգային մեծ ժողովում հենց նախաձեռնության քննարկման օրըՙ նոյեմբերի 13-ին, Էրդողանի ելույթի պահին իր խմբակցության հետ նիստերի դահլիճը լքելուց անմիջապես հետո:

Բայքալն ասել է, որ ինքը հարգանքով է վերաբերվում էթնիկ ինքնությանը, սակայն դա չի ենթադրում առանձին ազգի ձեւավորումը: Ապա եւ շարունակել է. «Մեր պետությունը կոչվում է Թուրքիա: Մեր ազգը կրում է թուրք անունը: Ալբանացին թուրք ազգի մասնակիցն է, չերքեզըՙ նմանապես: Թուրքիայում բնակվող քրդերն էլ թուրք ազգին պատկանող քրդեր են: Ասում ենՙ «թուրքերը հայերին մորթեցին»: Մի՞թե դա նշանակում է, որ քրդերը չեն մորթել, այլ մորթել են էթնիկ թուրքերը միայն: Սա սխալ է, բայց թիրախըՙ առանց քուրդ-թուրք տարբերությունը դնելու, մենք ենք դարձել»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4