Եվրոմիությանն ուղղված կոչով հանդես է եկել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Կոչում մասնավորապես պահանջվում է Եվրոպայից փոխել իր դիրքորոշումը եւ ընդգրկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը իր տնտեսական եւ քաղաքական օրակարգի մեջ: «Ժամանակն է, որ Եվրոմիությունը հետաքրքրվի Ղարաբաղի հարցով, օժանդակի նրա զարգացմանը: Այսօր ԼՂՀ-ն տարածաշրջանի միակ մասնակիցն է, որտեղ չի եղել Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Մինչդեռ 1994-ից Ղարաբաղը անկախ հանրապետություն է, բայց այսօր էլ առկա է պատերազմի վտանգը: Եվրոմիությունը պետք է տեղում դիտորդներ ուղարկի` համոզելու ադրբեջանական կողմին, որ նա ուժ չգործադրի: Փոքրիկ հանրապետությունը, լինելով դիվանագիտորեն եւ աշխարհագրական առումով մեկուսացված, հնարավորություն ունի միայն Հայաստանի հետ զարգացնելու առեւտուր: Այս բնագավառում եւս Եվրոմիությունը պետք է մշակի տնտեսական զարգացման քաղաքականություն, ինչպես վարվել է համանման դեպքերում:
Միջազգային հանրությունը հատուկ վերաբերմունք ունի Ղարաբաղի նկատմամբ: Կան այլ պետություններ, որոնք օգտվում են խաղաղության հաստատումից, մասնակցում են տարբեր միջազգային ծրագրերի, եւ իրենց բնակչությունը վայելում է արտաքին շփումները, որը Ղարաբաղի դեպքը չէ», ասված է ՀԲԸՄ կոչում:
Հ. ԱՖՅԱՆ