«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


«ԱՐՄԵՆԱԼ»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՄԱՆԸ

Նոյեմբերի 13-ին «Սարդարապատ» շարժման հրավիրած մամուլի ասուլիսում (որին անդրադարձել էր «Ազգ» -ը) շարժման անդամներից մեկն ընթերցել էր «Արմենալ» գործարանի բանվորներից ստացած նամակը, ըստ որիՙ գործարանում խախտվում են բանվորների իրավունքները, նրանք հավասարվում են ստրուկների, տրվում է սահմանվածից ցածր` 400 ԱՄՆ դոլար աշխատավարձ եւ այլն:

Եվ ահա, «Արմենալ» գործարանը հերքում է այդ տեղեկությունները` տալով հետեւյալ մեկնաբանությունները. «Գործարանում ամսական աշխատավարձը` պարգեւատրումների հետ կազմում է 195 հազար դրամ (ավելի քան 500 դոլար): Նույնիսկ եթե աշխատանքային պլանը չի իրականացվում, աշխատավարձը չի իջնում 165 հազար դրամից: Ընդհանուր առմամբ, վերջին տարվա ընթացքում գործարանում աշխատավարձի 40 տոկոս աճ է գրանցվել: Ընդ որումՙ հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ: «Արմենալ»-ը պահպանում է Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը: Շաբաթական բանվորների աշխատանքային ժամը հասնում է 40 ժամի: Գործարանի բոլոր աշխատողները, բացի արձակուրդներից, ստանում են նաեւ ոչ աշխատանքային, բայց վարձատրվող տարեկան 6 օր: Մենք կարծում ենք, որ «Սարդարապատ» շարժման այդ հայտարարությունն ընդամենը ապատեղեկատվություն է: «Արմենալ»-ի բոլոր աշխատակիցներն էլ, անկախ զբաղեցրած դիրքից, կոլեկտիվի լիարժեք անդամներ են», նշված է «Արմենալ»-ի պատասխանում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4