Պարույր Սեւակին նվիրված հուշագրություն-մենագրությունների վերջին շրջանի առատությունըՙ բանաստեղծի անձի եւ նրա ստեղծագործության գնահատական-ուշադրությո՞ւն, թե՞ «մեծերու շուքին տակ» երեւալու հարմարավետություն-ինքնացուցադրանք. այս մասինՙ բանաստեղծի որդուՙ Արմեն Ղազարյանի «Պարույր Սեւակ, զուտ մերօրյա սպանություն» հրապարակման մեջ:
Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանում այս օրերին ընթացող Արշիլ Գորկու ցուցահանդեսիՙ մամուլի եւս մեկ անդրադարձիՙ այս անգամ «Ֆիլադելֆիա ինքուայրըր» թերթում տպագրված հոդվածըՙ Հ. Ծուլիկյանի թարգմանությամբ:
Անդրադարձ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի անդրանիկ ցուցադրություններին, ծանոթություն ժամանակակից արվեստի, մասնավորապես գեղարվեստական ապակեգործության, քանդակի յուրահատուկ նմուշներին, հանդիպում Արշիլ Գորկու հետ...
«Ալ. Թոփչյանը որպես հայ նորագույն պոեզիայի կնքահայր». այսպիսի խորագրային բնութագրում-հոդվածով է Դավիթ Հովհաննեսը նշում իր 50 տարիների ընկերոջՙ գրականագետ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան 70-ամյակը:
Ներկայացնում ենք նաեւ Ֆեդերիկո Ֆելինիի մասին վերջերս Փարիզում լույս տեսած «Fellinicitta» ժողովածուում ընդգրկված հայ միակ հեղինակիՙ Արծվի Բախչինյանի «Ֆեդերիկո Ֆելինի-Սերգեյ Փարաջանով. Երբեւէ չհանդիպած եղբայրակիցները» հոդվածը եւ այլ նյութեր:
Մ. Բ.