«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


«ԻՄ ԵՐԵԽԱՆ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՀԱՆԴԻՊԻ ՆՄԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ»

Ամերիկայի Այդահո նահանգի Թվին Ֆալս քաղաքում, Times News-ի տեղեկացմամբ, տեղադրվել է հուշարձան` նվիրված Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին:

Հուշարձանը տեղադրվել է 26-ամյա ԱՄՆ քաղաքացի Լիա Բաբայանի նախաձեռնությամբ, որը 11 տարեկան հասակում ընտանիքի հետ Հայաստանից գաղթել է ԱՄՆ:

Լիայի խոսքերով` ինքը մեծ ջանքեր եւ լոբբիստական աշխատանք է ծավալել, որպեսզի կարողանա հայթայթել անհրաժեշտ գումարը եւ տեղադրել հուշարձանը քաղաքային այգում: «Իմ ծնողների, տատիկների ու պապիկների համար այս կոթողը մեծ նշանակություն ունի: Ես գիտեմ, որ իմ ապագա երեխան երբեք չպետք է հանդիպի նման դաժանության ու բարբարոսության այս աշխարհում, ինչին ենթարկվել են 1,5 մլն հայեր», ասել է Լիան, որը երեխայի է սպասում: 26-ամյա հայուհին ավելացրել է, որ հուշարձանի իմաստը նաեւ այն է, որ ամերիկյան քաղաքի բնակիչներն իմանան, թե ինչու են իրենց քաղաքում ապրում այդքան հայ փախստականներ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4