«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2009-11-24 | #215, 2009-11-25 | #216, 2009-11-26


ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻ՞Չ

Թուրքական մամուլը գրում է, որ Թուրքիայում Եվրոմիության հետ աշխատողՙ նոր նշանակվելիք պաշտոնյաներից մեկը կարող է լինել ծագումով հայ:

Թուրքական «Հյուրրիեթ» թերթը գրել է. «Թուրքիայի կառավարությունը, որը չի ընդունում հայկական, հունական, հրեական ծագումով մարդկանց նշանակումը պատասխանատու պաշտոններում, պատրաստվում է պատմական շրջադարձ անել այս հարցում: Եվրոմիության հետ կապերի Թուրքիայի գլխավոր քարտուղարությունը որպես Եվրոմիության փորձագետ, հնարավոր է, որ աշխատանքի վերցնի ծագումով հայ Թուրքիայի քաղաքացուՙ Լեո Սուրեն Հալեբլիին: Նա առաջին փուլն անցել է, գլխավոր քարտուղարության պաշտոնյաները հաջորդ փուլում հարցազրույց են վերցնելու նրանից»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4