«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2009-11-24 | #215, 2009-11-25 | #216, 2009-11-26


ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ. ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՍՊԱՍՎՈՂ ՄԵՂՄԱՑՈՒՄ

Իրանական «Իրիբնյուզ» հեռուստաալիքի տեղեկացմամբ Թեհրանում նոյեմբերի 25-ին ավարտվել է Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ վիզային տուրքերի իջեցման եւ վիզային ռեժիմի մեղմացման հարցերը:

Կողմերը նաեւ քննարկել են հարցեր երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ուսանողների փոխանակության, իրավական հարցերով համագործակցության, թմրանյութերի դեմ համատեղ պայքարի, ոստիկանությունների միջեւ եւ սահմանային շրջաններում համագործակցության մակարդակի բարձացման վերաբերյալ:

Հավելենք նաեւ, որ վերջերս իրանական իշխանությունների որոշման համաձայն, Իրանը միակողմանի կարգով չեղյալ հայտարարեց Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4