Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրանյութեր ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, կապիտան Գարուշ Բարսեղյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության արդյունքում, համազգեստի փողկապի մեջ հայտնաբերվել է 1 գրամ «հերոին», 3 հաբ «Սուբոտեքս» տեսակի հոգեմետ դեղամիջոց եւ 3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութ, սրանք բոլորը Բարսեղյանը պետք է փոխանցեր կալանավորներին:
Բացահայտվել է նաեւ, որ Բարսեղյանի կողմից այս գործողություններն ունեցել են պարբերական բնույթ:
Նախապատրաստական նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Հ. Ա.