«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2009-11-25 | #216, 2009-11-26 | #217, 2009-11-27


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ն ՆՈՒՅՆՊԵՍ ԻՋԵՑՐԵՑ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Ինչպես եւ սպասվում էր, բջջային կապի առաջատար օպերատոր «Վիվասել-ՄՏՍ»-ն նույնպես իջեցրեց սակագները: «Մագնիս» եւ «Ալո մենք» սակագնային պլանների ներսում սակագների իջեցման մասին արդեն տեղեկացրել էինք: Ընկերությունից ստացված նոր հաղորդագրության մեջ տեղեկացվում է, որ «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդներն այժմ կարող են դեպի «Վիվասել-ՄՏՍ»-ի ցանց զանգեր կատարել 25 դրամ/րոպե սակագնով, նախկին 36 դրամ/րոպեի փոխարեն, իսկ դեպի այլ ցանցերՙ 50 դրամ/րոպե, նախկին 63 դրամ/րոպեի փոխարեն: SMS հաղորդագրությունները «Վիվասել-ՄՏՍ»-ի ցանցում նույնպես իջեցվել են մինչեւ 10 դրամ 1 SMS-ի համար, դեպի այլ ցանցեր SMS հաղորդագրությունները մնացել են 20 դրամ:

Այսպիսով, երրորդ օպերատորի մուտքին հաջորդած սակագնային փոփոխությունների նոր փուլը կարծես թե ավարտվեց, եւ բոլոր երեք օպերատորներն էլ այժմ սահմանել են միմյանց այս կամ այն չափով մոտ գտնվող սակագներ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4