«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2009-11-26 | #217, 2009-11-27 | #218, 2009-11-28


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ 101-ՐԴ ՉԿԱՅԱՑԱԾ ԵՐԿԻՐՆ Է

Ամերիկյան Foreign Policy ամսագիրն ու «Հանուն խաղաղության» ամերիկյան ֆոնդը, ուսումնասիրելով 177 երկրներ, կազմել են աշխարհի չկայացած երկրների ցանկը, ըստ որի Հայաստանը զբաղեցրել է 101-րդ տեղը:

Առաջին հորիզոնականներում այն երկրներն են, որոնք տարածքային ամբողջականության, քաղաքական ու տնտեսական իրավիճակների լուրջ խնդիրներ ունեն:

Ուսումնասիրությունները կատարվել ենՙ հաշվի առնելով մի շարք սկզբունքներ, որոնցից են տվյալ երկրում ժողովրդագրության անկումը, մասսայական արտագաղթը, անհավասար տնտեսական աճը, ապօրինությունը, քրեականացման մակարդակը, մարդու իրավունքների խախտման չափերը, կլանների ազդեցության մեծացումները եւ այլն:

Այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, ցուցակի «առաջատարն» է Սոմալին: ԱՊՀ երկրներից Ուզբեկստանը գրավում է 31-րդ տեղը, Տաջիկստանըՙ 37-րդ, իսկ Ռուսաստանը 72-րդ տեղում է: Մեր հարեւաններից Վրաստանը 34-րդն է, Ադրբեջանը ճանաչվել է աշխարհի չկայացած 56-րդ պետությունը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4