Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում իր մրցելույթներն ավարտեց նաեւ Վարուժան Հակոբյանը: 2-րդ փուլում նրա մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովն էր: Դասական շախմատի երկու պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի եւ հաղթողը պետք է որոշվեր արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցամարտում: Վարուժանն անհաջող խաղաց: 1-ին եւ 4-րդ պարտիաներն ավարտվեցին Պոնոմարյովի հաղթանակով, իսկ մյուս երկու պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Այսպիսով, մրցակցին զիջելով 2-4 հաշվով, Հակոբյանը դուրս մնաց հետագա պայքարից: Դեռեւս 1-ին փուլում անհաջողության էին մատնվել Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը:
Եվս 15 մրցախաղերում հաղթողը որոշվեց լրացուցիչ մրցամարտում: Ահա արդյունքները. Սվիդլեր-Նուբակՙ 3,5-1,5, Էլյանով-Ինարկիեւՙ 3,5-2,5, Կարյակին-Տիմոֆեեւՙ 3,5-2,5, Շիրով-Ֆեդորչուկՙ 4-1, Կարուանա-Դոմինգեսՙ 3,5-2,5, Վաշիե-Լագրավ-Մայերՙ 3,5-2,5, Ալեքսեեւ-Ֆրեսինետՙ 3,5-1,5, Տոմաշեւսկի-Խալիֆմանՙ 3,5-2,5, Նավարա-Շաբալովՙ 3,5-2,5, Մալախով-Սմիրինՙ 3,5-1,5, Արեշչենկո-Ռուբլյովսկիՙ 3,5-2,5, Վիտյուգով-Միլոշՙ 4,5-3,5, Բոլոգան-Չեպարինովՙ 4-2, Չաո-Պելետիեՙ 4,5-3,5, Պոլգար-Նիսիպիանուՙ 4,5-3,5:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ