«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ՂՐԻՄՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՓԱԿԵԼ

Ղրիմի տեղական իշխանությունները որոշել են տեղի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վերածել ազգային-ժողովրդագրական թանգարանի: Եկեղեցում մինչեւ օրս անց են կացվում արարողություններ եւ այլ ծառայություններ տեղի հայ համայնքի համար:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ ամեն ինչ պետք է արվիՙ թույլ չտալու, որ սրբավայրը փոխի իր կարգավիճակը: Մայր աթոռը ընդունում է, որ եկեղեցու տարածքում բացվի թանգարան, սակայն միայն այն պայմանով, որ Սուրբ Խաչը պահպանի իրՙ եկեղեցու, կարգավիճակը:

Այս առումով Էջմիածինն արդեն կապվել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոյի հետՙ լիահույս լինելով, որ հարցը անպայման կլուծվի: Այս հարցում Հայ առաքելական եկեղեցուն իր օգնությունն է բերել տեղի հայ համայնքը:

Սակայն, թե երբ պետք է Ղրիմի կողմից ընթացք տրվի կամ պատասխանեն հայկական կողմի դժգոհություններին, առայժմ հայտնի չէ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4