Ըստ ադրբեջանցի փորձագետ Արազ Ալիզադեի ՙ ոչ ոք չի տեսնում առաջընթաց ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ. «Չնայած բոլորը խոսում են այդ մասին, սակայն առաջընթացը տեսանելի չէ ոչ մեկին: Բացի այդ, միջազգային պրակտիկայում չկա մի դեպք, երբ պատերազմով ձեռք բերած հողերը վերադարձվեն խաղաղ բանակցություններով», նկատել է ադրբեջանցի փորձագետը:
ԼՂՀ շուրջը գտնվող յոթ շրջանների վերաբերյալ Ալիզադեն նշել է. «Չեմ կարծում, որ դեպքերի նման ընթացքը (այդ շրջանների հանձնումը Ադրբեջանին) ձեռնտու է Ադրբեջանին: Նախՙ ոչ ոք մեզ չի վերադարձնելու յոթ շրջանները, քանի որ, կարծում եմ, հայերը երբեք Ադրբեջանին չեն հանձնի Լաչինը: Եվ երկրորդ, եթե հայկական ուժերը հետ քաշվեն այդ տարածքներից, կարծում եմ, որ միջազգային հանրությունը հսկայական ճնշում կգործադրի մեզ վրաՙ պահանջելով գնալ լուրջ զիջումների:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծին, ապա չեմ կարծում, որ իրավիճակը այնտեղ կդառնա պատերազմական», եզրափակել է ադրբեջանցի փորձագետը:
Հ. Ա.