Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ-ն կանցկացնի հերթական մոնիտորինգըՙ պարզելու, թե կողմերը որքանով են պահպանում հրադադարային ռեժիմը:
Մոնիտորինգն անց է կացվում ադրբեջանական Գերանբոյի (իսկ հայկականՙ Գետաբեկի) շրջանի Թափգարագոյունլու գյուղի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի օգնականներ Վլադիմիր Չոնտալովը, Պիտեր Կինը եւ Իրժի Աբերլինը, իսկ Ադրբեջանի կողմիցՙ Իմրե Պալատինուսը եւ Ժասլան Նուրթազինը: Նախորդ պլանային դիտարկումը, հիշեցնենք, տեղի է ունեցել Յուսիֆջանլի բնակավայրի մոտ նոյեմբերի 25-ին:
Հ. Ա.