Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որն առնչվում է ամանորյա տոներին: Դրանում կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը սահմանել ոչ աշխատանքային օրեր: Օրենքի նախագծի մեջ մասնավորապես հիշատակվում է, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը նշվում է Ամանորը, հունվարի 3-5-ըՙ Նախածննդյան տոները, հունվարի 6-ինՙ Սուրբ Ծննդի եւ Հայտնության տոնը, իսկ հունվարի 7-ինՙ մեռելոց հիշատակի օրը:
Ա. Մ.