«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2009-12-01 | #220, 2009-12-02 | #221, 2009-12-03


ԿԱՍՊԱՐՈՎ-ԿԱՐՊՈՎ ՄՐՑԱԽԱՂԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ

Դեկտեմբերին Ֆրանսիայում նախատեսված Կասպարով-Կարպով շախմատային մրցամարտը հետաձգվել է եւ կկայանա 2010-ին: Առայժմ ստույգ ժամկետը հայտնի չէ: Ինչպես Իսպանիայում անցկացված նախորդ մրցամարտում, այս անգամ էլ երկու հանրահայտ գրոսմայստերները 8 պարտիայից բաղկացած մրցամարտ կանցկացնեն: Դրանցից 4-ը կլինեն արագ շախմատի, չորսըՙ կայծակնային շախմատի մրցախաղեր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին իսպանական Վալենսիայում անցկացված մրցախաղում մեծ առավելությամբ հաղթել էր աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Այդ հանդիպումը նվիրված էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար նրանց միջեւ անցկացված առաջին մրցախաղի 25-ամյակին: Հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել շախմատային աշխարհում:

«Մրցախաղի ժամանակ պարզվեց, որ հետ եմ վարժվել խաղաքարերն արագ տեղաշարժելուց, ուստի որոշ պարտիաներում սպառեցի ժամանակը: Դա նման մակարդակի մրցախաղում անթույլատրելի է: Առաջիկա մրցախաղին լրջորեն եմ նախապատրաստվելուՙ մեկ ամիս հատկացնելով դրան», նշել է Կարպովը:

Անատոլի Կարպովի կարծիքով վերջին շրջանում շախմատի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Մասնավորապես, իրենց նշանակությունը զգալիորեն նվազեցրել են աշխարհի առաջնությունները, քանի որ դրանք անցկացվում են նոկաուտ համակարգով: Իսկ ահա ժամանակին աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը շախմատային թագի տիրակալի եւ հավակնորդի միջեւ մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Կարպովը մտադիր է հաջորդ տարի գիրք հրատարակել: Նա 70 գրքերի հեղինակ է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4