Հիմք ընդունելով «Ուորլի Պարսոնս» կառավարող ընկերության վերլուծության արդյունքները, կառավարությունը երեկ հավանություն տվեց Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը Ռուսաստանի Դաշնության ջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը` 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը 60 տարի, ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ) կահավորելուն: Ներկայացնելով այս որոշման նախագիծըՙ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ ստեղծվելիք հայ-ռուսական համատեղ փակ բաժնետիրական ընկերությունն ունենալու է 60 մլն դրամ հիմնադիր կապիտալՙ 30-ական մլն դրամ (50 տոկոս) հավասար բաժնեմասերով:
Ա. Մ.