Լեզվական մշակույթի նահանջ. գրական հայերենը Արարատյան բարբառով փոխարինելու ճանապարհին: Լեւոն Սարգսյանի պատասխանը Արտեմ Սարգսյանի «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդման ընթացքում հնչած արձագանքին:
Վերադարձ անցյալին. Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ստեղծագործական (երաժշտական ձեւավորման) ընթացքի գեղագիտական, պատկերավոր մեկնաբանություն Տիգրան Մանսուրյանի հետ Նաիրի Գալստանյանի հարցազրույցում:
Հրապարակում նվիրված հայագետ, վաստակաշատ բանասեր, գրող, արվեստաբան Գառնիկ Ստեփանյանի ծննդյան 100-ամյակին: Պատառիկներ Գառնիկ Ստեփանյանի անտիպ հուշագրությունից:
Որքանո՞վ էր տարին կոմիտասյան, ինչպիսի՞ն էր երաժշտական աշխարհի վերաբերմունքը Կոմիտասի 140-րդ տարում: Երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի նկատառումը «Կոմիտաս Վարդապետի լուսնային արահետը» անդրադարձում:
Հանդիպում Ռուբեն Ադալյանի հետՙ նկարչի ծննդյան 80-ամյակի առթիվ բացված անհատական երկու ցուցահանդեսների առթիվ:
Մ. Բ.