«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2009-12-03 | #222, 2009-12-04 | #223, 2009-12-05


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ» ԻՋԵՑՆՈՒՄ Է Contact-ՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», դեկտեմբերի 4-ից Contact համակարգի փոխանցումները ներկայիս 3 տոկոսի փոխարեն բանկն իրականացնելու է իջեցված` 2 տոկոս սակագնով:

Contact դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի 86 երկրներում եւ ունի 40 հազարից ավելի սպասարկման կետեր: «Արդշինինվեստբանկն» այս համակարգով փոխանցումներըՙ դեպի Հայաստան եւ հակառակ ուղղություններով, իրականացնում է ռուսական ռուբլիով, դոլարով եւ եվրոյով:

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն այդ մասին հետեւյալն է ասում. «Մենք համագործակցում ենք բազմաթիվ հեղինակավոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի, ինչպես նաեւ ռուսական հեղինակավոր բանկերի հետ` ձգտելով մեր հաճախորդներին տրամադրել դրամական փոխանցումներից օգտվելու լայն հնարավորություններ: Կարծում եմ, Contact համակարգի սակագնի իջեցումը հաճելի ամանորյա անակնկալ է մեր բոլոր հաճախորդների համար»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4