«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2009-12-04 | #223, 2009-12-05 | #224, 2009-12-08


ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ՃԱՄՓԻՆ, ԻՍԿ ՄԵԿՆ` ԱՐԴԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին Երեւանի թիվ 8 եւ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքներում անցկացվեցին Ազգային ժողովի մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ: Երկուսում էլ մեկական թեկնածու էին գրանցվել, Երեւանում` ՀՀԿ թեկնածու անկուսակցական Կորյուն Նահապետյանը, Հրազդանում` ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: Առաջինում գրանցվել է ընտրողների 14,2 տոկոս մասնակցություն, Հրազդանում` 24, 79 տոկոսը: Սա պարզապես մասնակցության շատ ցածր տոկոս է, այն եւս թեկնածուների ազգականների եւ բարեկամների շրջանակով կարող է շրջանակվել: Սա խոսում է մի քանի հանգամանքի մասին. նախ` որ 1 թեկնածուի առկայությունը արժեզրկում է «ընտրություն» ինստիտուտն ընդհանրապես, երկրորդ` այս թեկնածուներին այնպես չեն ճանաչել, ինչպես տվյալ տարածքների նախորդ պատգամավորներին (Հակոբ Հակոբյան եւ Սասուն Միքայելյան) եւ երրորդ` Հայաստանում ընդհանրապես վարկաբեկված է «ընտրություն» ինստիտուտը: Չենք կասկածում, որ նախնական այս արդյունքների վերջնական հաստատումից հետո Նահապետյանն ու Հարությունյանը պատգամավոր կդառնան, սակայն, անկախ այս բոլորից, ազգովին շատ պիտի ջանանք` ընտրություն բառի հանդեպ հայերիս վստահությունը վերականգնելու համար:

Իսկ երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ԲՀԿ-ից նախարար դարձած Մխիթար Մնացականյանի փոխարեն պատգամավոր է գրանցել Վահե Էնֆիաջյանին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4