Հայաստանի առողջապահության եւ կրթության նախարարությունները, գրիպի համաճարակը կանխարգելելու նպատակով, որոշում են կայացրել հանրապետության բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները երկու շաբաթով փակել:
Այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 19 աշակերտներին ու մանկավարժներին կտրվի հարկադիր արձակուրդ: Դեկտեմբերի 19-ից պարապմունքները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 25-ը, այսինքն` ձմեռային արձակուրդների սկսվելը:
Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանում խոզի գրիպով վարակվածներն արդեն 32-ն են, իսկ սեզոնային գրիպից մեկ կին եւ երկու տղամարդ են մահացել:
Հ. Ա.