«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2009-12-05 | #224, 2009-12-08 | #225, 2009-12-09


ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԳԵԼՖԱՆԴՆ Է

Խանտի Մանսիյսկում վերջնագծին է մոտենում շախմատի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Արդեն հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը: Աշխարհի գավաթը վիճարկելու պատվին է արժանացել Իսրայելում բնակվող Բորիս Գելֆանդը: Կիսաեզրափակիչում նա 2-0 հաշվով պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: Մինչ այդ քառորդ եզրափակիչում նա 3,5-1,5 հաշվով առավելության էր հասել Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ:

Եզրափակիչում Գելֆանդի մրցակիցը հայտնի կդառնա Ռուսլան Պոնոմարյովի եւ Անդրեյ Մալախովի մրցավեճում: Նրանց միջեւ անցկացված դասական շախմատի 2 պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի: Եզրափակիչի ուղեգրի համար նրանք պետք է լրացուցիչ մրցախաղ անցկացնեն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4