Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեկտեմբերի 9-ին, ելույթ ունենալով եվրոպական ու ասիական ԶԼՄ-ների համաժողովում, եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մերձեցմանը: «Մենք դրական ենք վերաբերվում, որ 20-րդ դարում կուտակված ահռելի խնդիրներն ուսերինՙ հայերն ու թուրքերը փորձում են լուծել իրենց միջեւ եղած խնդիրներըՙ դրսեւորելով փոխադարձ զսպվածություն եւ փոխզիջումների գնալու ցանկություն», նշել է Մեդվեդեւըՙ հավելելով նաեւ, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը «որեւէ մեկի դեմ ուղղված չէ, այլ արվում է միայն Հայաստանի եւ Թուրքիայի համար»:
Հ. Ա.