Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները երեկ Բուզանդի փողոցի 83 տնից փորձել են վտարել բնակիչներին: Նրանք տանտերերին որեւէ դատական փաստաթուղթ չեն ներկայացրել: Դեպքի վայր է ժամանել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արագ արձագանքման խմբի հետ:
Միայն դրանից հետո է հաջողվել ԴԱՀԿ աշխատակիցների գրոհը ժամանակավոր կասեցնել: Մինչ պաշտպանի գալը արագ արձագանքման խմբի պատասխանատու Արմեն Մաշինյանը ուսումնասիրել է վարչական դատարանի կայացրած որոշումը, որտեղ կոնկրետ այս բնակարանից մարդկանց վտարելու մասին խոսք չի եղել:
Ն. Մ.