Կալիֆոռնիայի Հայ գրողների միության արտահերթ գրական հանդիպումը, կայացավ շաբաթ, 2009 դեկտեմբերի 5-ին, Գլենդեյլի «Գարամանուկյան» երիտասարդական նորակառույց կենտրոնում: Երեկոն հյուրընկալում էր ՀՅԴ Գլենդեյլի Ահարոնյան կոմիտեն:
ԿՀԳՄ նախագահ Գրիշ Դավթյանը ներկայացրեց հայրենի անվանի բանաստեղծ, Արտեմ Հարությունյանին, որ այցելությամբ գտնվում էր Լոս Անջելեսում, նրան հրավիրեց ամբիոն: Արտեմ Հարությունյանը «ժամանակակից պոեզիա» բնաբանով, օրինակներ բերեց հայկական, ամերիկյան, ռուսական, անգլիական եւ ֆրանսիական գրականություններից, մեջբերումներ կատարեց ե՛ւ բնագրային լեզվով, ե՛ւ հայերենով, վերլուծություններ արեց, բնորոշեց մի քանի նշանավոր գրողների ունեցած դերն ու ազդեցությունը ժամանակակից գրական հոլովույթում: Կարդաց նաեւ իր նոր ստեղծագործությունները: Ապա պատասխանեց բազմաթիվ հարցումների:
ԿՀԳՄ