Լոնդոնում մեկնարկեց 8 գրոսմայստերների մասնակցությամբ շախմատի մրցաշարը, որում միավորների հաշվարկը կատարվում է այնպես, ինչպես ֆուտբոլում: Հաղթանակի համար շախմատիստին տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է 1 միավոր: Հաշվարկի նման ձեւը կստիպի մրցաշարի մասնակիցներին պայքարելու հաղթանակի համար: Մեկնարկային տուրում հաղթանակի հասնելու մեծ վճռականություն դրսեւորեց անգլիացի Լյուկ Մակշեյնը: Իր հայրենակից Նայջլ Շորթի նկատմամբ նա հաղթանակի հասավ 163-րդ քայլում:
Տուրի կենտրոնական հանդիպումը Մագնուս Կառլսենի եւ Վլադիմիր Կրամնիկի մրցավեճն էր: Նորվեգացի պատանին մրցաշարը սկսեց հաղթանակով եւ Մակշեյնի հետ 3 միավորով գլխավորեց աղյուսակը: Հաուել-Ադամս, Նակամուրա-Նի Հուա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Այդ շախմատիստները վաստակեցին մեկական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ