Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն դեկտեմբերի 10-ի բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պահպանվի բանակցությունների` այս տարի ձեռք բերած դինամիկան, ապա. «Մոտ ապագայում մենք լուրջ շրջադարձ կարձանագրենք երկու երկրների միջեւ` հիմնական սկզբունքների համաձայնության եւ խաղաղության դաշնագրի տեքստի մշակման ուղղություններով», հայտարարել է Նեստերենկոն:
Ռուս դիվանագետը ավելացրել է նաեւ, որ Մինսկի համանախագահների այս այցը տարածաշրջան շատ կարեւոր է. «Նրանք հայկական եւ ադրբեջանական կողմերին կհանձնեն մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որտեղ հիմք են ընդունվում նման հարցերի կարգավորման հիմնական բոլոր սկզբունքները», նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նաեւ ընդգծել է, որ հակամարտող ոչ մի կողմ չի դժգոհել Մինսկի խմբի աշխատանքներից. «Համենայն դեպս ռուսական կողմը ոչ մի նման ազդանշան չի ստացել կողմերից», եզրափակել է ռուս դիվանագետը:
Հ. Ա.