«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է 41 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը դեկտեմբերի 9-ին համաձայնության են եկել 2010թ. արտաքին օգնության օրինագծի շուրջը, որով Հայաստանի համար առաջարկվում է 41 միլիոն դոլարի օգնություն, եւս 8 միլիոն դոլար` Լեռնային Ղարաբաղում «ծրագրերի եւ գործունեության» համար:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Կոնգրեսի երկու պալատների նախագծերի համաձայնեցման հանձնաժողովի որոշմամբ նաեւ պահպանվել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հավասարակշռությունըՙ 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ եւս 450 հազարական դոլար` ռազմական ուսուցման եւ վարժանքների համար:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4